«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ապօրինի ջրագիծ է ապամոնտաժվել. սպառված ջրի դիմաց ենթակա է վճարման մոտ 16,5 մլն դրամ. «Վեոլիա Ջուր»
Երևան, Նուբարաշենի խճուղի թիվ 2 հասցեում օրերս «Վեոլիա Ջուր» ՓԲԸ «Արևելք» տարածաշրջանային տնօրինության «Էրեբունի» տեղամասի կողմից հայտնաբերվել է 100 մմ տրամագծով ապօրինի ջրագիծ:
Ջուրը ստանում էր ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը:
Այդ մասին Երևանի տարածաշրջանի առևտրային տնօրինության կողմից կազմվել է արձանագրություն, որը «Նուբարաշենի» ներկայացուցիչները հրաժարվել են ստորագրել։
Համաձայն գործող կարգի, կատարվել է նշված հիմնարկի կողմից սպառված ջրի քանակի վերահաշվարկ՝ 91,5 հազար խորանարդ մետր ծավալով, որի դիմաց ենթակա է վճարման մոտ 16,5 մլն դրամ:
Ապօրինի ջրագիծը ապամոնտաժվել է նույն օրը:










