Վեդի քաղաքում հոսանքահարվելու հետևանքով 8 ամսական երեխա է մահացել

16:07 • 08.06.19

Արարատի մարզի Վեդի քաղաքում հունիսի 7-ին 8 ամսական տղա երեխա է   մահացել՝ հոսանքահարվելու հետևանքով: Այս մասին  Tert.am-ի հետ զրույցում ասացին Արարատի մարզպետարանի լրատվական բաժնից։

«Երեխան հիվանդանոց է տեղափոխվել արդեն մահացած վիճակում։ Նրա մոտ եղել է սրտի կանգ, սակայն բժիշկները ռեանիմացիոն բոլոր միջոցառումներն իրականացրել են, բայց արդեն իսկ գրանցված է եղել կենսաբանական մահ»,- ասացին Արարատի մարզպետարանի լրատվական բաժնից։

Նախնական տեղեկություններով՝ երեխան տանը խաղալիս է հոսանքահարվել։