Իսրայելի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել իսրայելցիներին՝ կնոջ մահից հետո ցուցաբերած սիրո և աջակցության համար (լուսանկարներ)

12:50 • 08.06.19

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինն իր երախտագիտությունն է հայտնել իսրայելցիներին՝ կնոջ մահից հետո իրեն ու իր ընտանիքին ցուցաբերած սիրո և աջակցության համար, գրում է Times of Israel-ը: 

«Շնորհակալություն սփոփանքի համար, սա մեզ ուժ տվեց ծանր օրերին»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:

«Ես գիտեմ, թե որքան ուժգին էիք դուք սիրում Նեխամային, և ես գիտեմ, որ ձեր սերն իրական էր: Ձեր աղոթքները, հույսերն ու բարի մաղթանքները ծանր ժամանակաշրջանում մեզ հետ էին…»,- գրել է նա:

Նեխամա Ռիվլինի հուղարկավորությունը տեղի է ունեցել չորեքշաբթի, Երուսաղեմում՝ Հերցլ լեռան վրա:

Նախագահն իր կնոջ կյանքից պատմություններ է պատմել՝ հիշելով նրա սերը բնության ու գյուղատնտեսության հանդեպ: Նա շնորհակալություն է հայտնել իր երեխաներին ու թոռներին իր կնոջ անկողնուց «մի րոպե անգամ» չհեռանալու համար:

«Շնորհակալ եմ, որ ինձ հետ եք»,- ասել է նա:

Նեխամա Ռիվլինը մահացել է իր ծննդյան 74-ամյակից մեկ օր առաջ՝ հունիսի 4-ին:

 

President Reuven Rivlin (L) greets people paying their respects to his wife during the traditional Shiva mourning period. (Mark Neyman/GPO)

Image may contain: 2 people, people smiling, people sitting

Image may contain: 2 people, people standing and indoor