Վարշավայում հրդեհվել է The Warsaw Hub համալիրի աշտարակներից մեկը (տեսանյութեր)

15:13 • 08.06.19

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հունիսի 7-ի ուշ երեկոյան հրդեհվել է The Warsaw Hub համալիրի աշտարակներից մեկը, հայտնում է rt.com-ը:

Կառուցվող շենքում հրդեհվել են վերջին երեք հարկերը:

Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը հայտնել է, որ դեպքի վայրում աշխատել է 120 հրշեջ:

The Warsaw Hub համալիրը գտնվում է Լեհաստանի մայրաքաղաքի կենտրոնում: Շենքը կառուցվում է 2016 թվականից, բելգիական Ghelamco ընկերության կողմից: Այն ներառում է 2 130 մ և 1 86 մ բարձրությամբ աշտարակներ: