Մոսկովյան օդանավակայաններում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել և չեղարկվել

21:38 • 08.06.19

ՌԴ մայրաքաղաքի օդանավակայաններում շաբաթ ավելի քան 10 չվերթ չեղարկվել է, և ավելի քան 20-ը՝ հետաձգվել:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, «Յանդեքս. Չվացուցակ» ծառայության տվյալների համաձայն՝ երեկոյան դրությամբ Մոսկվայի «Վնուկովո» օդակայանում հետաձգվել է 3 չվերթ, «Դոմոդեդովոյում»՝ 12 չվերթ չեղարկվել է, և ևս 9-ը՝ հետաձգվել, իսկ «Շերեմետևոյում» հետաձգվել է 10 չվերթ:

Ավելի վաղ ՌԴ ԱԻՆ-ը նախազգուշացրել էր Մոկվայում շաբաթ երեկոյան սպասվող անձրևի և կայծակի մասին:

Մինչդեռ հունիսի 9-ի համար օդերութաբանները կանխատեսել են ռեկորդային շոգ եղանակ, որի պատճառով եղանակային վտանգի «նարնջագույն» աստիճան է հայտարարվել: