Վանաձորում բախվել են Opel-ն ու տուրիստական ավտոբուսը. Shamshyan.com

20:25 • 08.06.19

Հունիսի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16:10-ի սահմաններում Երևանյան խճուղում իրար են բախվել Opel մակնիշի 713 OZ 61 համարանիշի և Mersedes մակնիշի GB-900-US համարանիշի ավտոբուսը: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: