Էրդողանն Օզիլի հարսանիքի պատվավոր հյուրն ու վկան է եղել

05:11 • 08.06.19

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկա է եղել «Արսենալի» կիսապաշտպան Մեսուտ Օզիլի հարսանիքին: Ֆուտբոլիստն ամուսնացել է Ամինե Գյուլշեի հետ: Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Ստամբուլում: Ներկա են եղել բազմաթիվ հյուրեր, զույգի բարեկամներն ու հարազատները:

Ինչպես հայտնում է haqqin.az-ը, Էրդողանը նաև հանդես է եկել վկայի դերում: Նա ճառ է ասել և շնորհավորել զույգին: Ամինե Գյուլշեն մոդել է: Նա Թուրքիայի և Շվեդիայի քաղաքացի է:

Օզիլն ու իր հարսացուն ավելի վաղ հյուրերին հայտնել էին, որ ավանդական հարսանեկան նվերների փոխարեն կնախընտրեն գումար ստանալ, որը կծառայի բարեգործական նպատակներով: Նրանք որոշել են հոգալ աշխարհի տարբեր երկրներում գտնվող անապահով ընտանիքների երեխաների վիրահատական ծախսերը:

Հավելենք, որ Մեսուտն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում միասին մասնակցել է 35 հանդիպման` դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: