Հաղպատի վանական համալիրում հրդեհ է բռնկվել. փրկարարների ու քաղաքացիների ջանքերով հաջողվել է կանխել հրդեհի տարածումը (տեսանյութ)

21:28 • 08.06.19

Հունիսի 8-ին՝ ժամը 19։01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Հաղպատի վանական համալիրում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:00-ին:

Shamshyan.com-ը հայտնում է, որ Աարդեն 2 ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների փրկարար-ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Օձունի և Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատները՝ 4 մարտական հաշվարկով, քաղաքացիների օգնությամբ պայքարում են Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի Հաղպատ գյուղի Հաղպատավանքի վանատանն առաջացած հրդեհի տարածման դեմ:

Մոտ երկու ժամ տևած հրդեհաշիջման աշխատանքների արդյունքում հաջողվել է չեզոքացնել հրդեհի տարածումը, սակայն շենքն այրվել է: