Գերմանիայում 21 դպրոցական է տուժել` ավտոբուսի վթարման հետևանքով

02:09 • 08.06.19

Գերմանիայում տուրիստական ավտոբուստը, որը տեղափոխելիս է եղել դպրոցական երեխաների բախվել է մարդատար ավտոմեքենայի: ՃՏՊ-ի հետևանքով տուժել է 21 երեխա, ինչպես նաև երկու մեծահասակ: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ տուրիստական ավտոբուսում գտնվել է 49 մարդ: Մեծահասակները, որոնք ևս տուժել էին ՃՏՊ-ում, գտնվում էին մարդատար մեքենայում: Աղբյուրը հայտնում է, որ իրավապահ մարմինները պարզում են վթարի հանգամանքները: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: