Ռուսաստանում մայրը երեխաներին փակել է սենյակում և գնացել այլ քաղաք զվարճանալու
ՌԴ Չեռնոգորսկ քաղաքում 28-ամյա բնակչուհին երկու երեխաներին տանը մենակ է թողել, փակել դուռը նրանց վրա և մեկնել Աբական` զվարճանալու նպատակով: Երեխաները մանկահասակ են` ծնված 2011 և 2015 թվականներին: Այս մասին հայտնում է Life.ru-ն:
Իրենց վատ վիճակի մասին տեղյակ են պահել երեխաները` պատշգամբից գրություն նետելով հարևաններին: Վերջիններս կապ են հաստատել երեխաների տատիկի հետ, նա էլ զանգել է նրանց հորը, որն ինքնուրույն մեծացնում է երրորդ երեխային: Արդյունքում` երեխաներին ժամանակավոր պահել են բարեկամները:
28-ամյա կնոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Իրավապահ մարմինները պարզել են, որ մայրն առաջին անգամը չէ, որ նման անպատասխանատու քայլ է կատարում: Կնոջն սպառնում է ազատազրկում` մինչև երեք տարի ժամկետով:










