Նովոսիբիրսկում գիտակցությունը կորցրած ուղևորին իջեցրել են տրամվայից, դրել ասֆալտին ու հեռացել (տեսանյութ)

11:28 • 08.06.19

ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում տրամվայի ուղևորը կորցրել է գիտակցությունը, ինչից հետո նրան իջեցրել են տրամվայից, դրել ասֆալտին ու շարունակել ճանապարհը, հայտնում է ntv.ru-ն:

Տղամարդուն օգնության են հասել անցորդները, որոնք շտապօգնություն են կանչել: Շտապօգնությունը ժամանել է միայն կես ժամ անց:  

Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 6-ին, որի տեսագրությունը հայտնվել է համացանցում: Դրանով սկսել է հետաքրքրվել ոստիկանությունը: Տարվում է հետաքննություն:

Ինչպես հայտնում է РБК-ն, 52-ամյա տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց: Որոշ տեղեկությունների համաձայն՝ նա գլխուղեղի կաթված է ստացել: Նշվում է, որ տրամվայում երկու տղամարդկանց միջև կռիվ է  տեղի ունեցել, ինչից հետո մասնակիցներից մեկին դուրս են հանել փողոց: