Լուծում կգտնենք՝ տղաներ ունենք, կօգնեն, կբարձրացնեն․Աբովյանի 23/19 ընտրատեղամասի նախագահը՝ թեքահարթակի բացակայության մասին (տեսանյութ)

09:25 • 09.06.19

«Նորմալ ընտրական գործընթացը սկսել է, հույս ունենք այդպես էլ կշարունակի և արտառոց դեպքեր չեն լինի»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Աբովյանի 23/19  ընտրատեղամասի նախագահ Գագիկ Գրիգորյանը։ «Հանգիստ ու խաղաղ գործընթաց է գնում, վերահսկողության մեջ է»,-ասաց նա։

Ըստ նրա, դեռևս նոր են մարդիկ գալիս ընտրություններին, առանձնակի ակտիվություն չկա։

Ընտրատեղամասի նախագահն ընդունեց, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար պայմաններ ընտրատեղամասում չեն ստեղծվել՝ թեքահարթակ չկա։ «Փաստը մնում է փաստ, որ թեքահարթակ չկա, բայց լուծում կգտնենք, տղաներ ունենք, կօգնեն, կբարձրացնեն»,-ասաց նա։

Տեսողության հետ խնդիրներ ունեցողների համար էլ ասաց, որ նախատեսված են խոշորացույցներ, որոնք առկա են իրենց մոտ։