«Ադեկվադ»-ի անդամ Ազատ Ադամյանի հետ կապված միջադեպին վերաբերող՝ ոստիկանության հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում. հայտարարություն
Այսօր լուսաբացին «Ադեկվադ» ՀԿ փոխնախագահ, «Ադեկվադ» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Ազատ Ադամյանի և նրա տան վրա ոտնձգության է կատարվել: Այս մասին ՀԿ-ն նշել է իր հայտարարության մեջ:
ՀՀ ոստիկանությունից, սակայն, հայտարարում են, որ ահազանգը կեղծ է:
«ԶԼՄ-ներում տեղեկատվություն է տարածվել, թե Գառնիում հարձակվել են «Ադեկվադ» հ/կ-ի անդամ Ազատ Ադամյանի վրա: Ահազանգին արձագանքելով՝ ոստիկանությունից անմիջապես կապ են հաստատել Ադամյանի հետ, որը հայտնել է, որ նման բան չի եղել, ինքը այս պահին չի կարող գալ ոստիկանություն և խոստացել է, որ առաջիկայում անպայման կներկայանա՝ բացատրություն տալու:
Չնայած դրան՝ հրապարակման հետ կապված ստուգումները շարունակվում են»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Քիչ առաջ ՀԿ-ից հայտարարել են նաև. ««Ադեկվադ» ՀԿ փոխնախագահ, «Ադեկվադ» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Ազատ Ադամյանի հետ կապված միջադեպին վերաբերող՝ ոստիկանության հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում։ Ադամյանը հրաժարվել է տալ որևէ մեկնաբանություն»։










