Աբովյանի 29/7 ընտրատեղամասում նախնական հաշվարկով 3 ձայնի տարբերությամբ ՔՊ թեկնածուն առաջ է անցել գործող քաղաքապետից (տեսանյութ)
21:58
27/9 ընտրատեղամասում ավարտվեց ձայների հաշվարկը:
Գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի օգտին այս ընտրատեղամասում քվեարկել էր 266 ընտրող, Գրիգոր Գուլյանի օգտին՝ 269: Այս տեղամասում նախնական հաշվարկներով ընդամենը 3 ձայնի տարբերությամբ հաղթեց իշխող ուժի թեկնածուն:
Մյուս երեք թեկնածուները միասին 29 քվե էին հավաքել, 8 քվեաթերթիկ անվավեր ճանաչվեց:
Նշենք, որ այս ընտրատեղամասում ընտրությանը մասնակցել է 572 ընտրող:
21:08
Թեպետ Աբովյանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են 5 թեկնածուներ, Վագժհագն Գևորգյան, Գրիգոր Գուլյան, Սասուն Գրիգորյան, Մանուկ Մկրտչյան, Արթուր Ղազարյան, սակայն հիմնական պայքարը ընթանում է ՔՊ-ական թեկնածու Գրիգոր Գուլյանի և գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի միջև:
29/7 ընտրատեղամասում, որտեղից Tert.am-ը հաշվարկը ցուցադրում է ուղիղ եթերում այս պահին կարելի է ասել, որ ՔՊ-ական թեկնածուն և գործող քաղաքապետը հավասար ձայներ են ստացել: Ձայների հաշվարկը շարունակվում է:
20:40
29/7 ընտրատեղամասում բացվեց քվեարության արկղը և սկսվեց հաշվարկը:
Աբովյանում ավարտվեց քաղաքապետի ընտրությունը, սկսվում է հաշվարկը:
Աբովյան քաղաքում այսօր քաղաքապետի ընտրություններ էին: Վաղ առավոտից բացվել էին տրատեղամասերը:
Ժամը 20:00-ին փակվել են բոլոր 27 տեղամասերը։
Հիշեցնենք, որ քաղաքում ընտրողների թիվը 44 600 է: Ընտրություններում առաջադրվել է 5 թեկնածու։
Այս պահին Tert.am-ը հաշվարկին հետում է 29/7 ընտրատեղամասում:
Հիշեցնենք, որ սա այն ընտրատեղամասն է, որտեղ տեղի է ունեցել միջադեպ: Հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամի մոտ կար ընտրացուցակ՝ ընտրողների անուն ազգանուններով և հեռխոսահամարներով:
Այնտեղ էր գնացել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, սակայն նրան դիտորդներից մեկը նկատողություն էր արել՝ նշելով, որ իրավունք չունի գտնվել ընտրատեղամասում:
Այս պահին ընտրատեղամասում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ, որից հետո կսկսեն հաշվարկը:










