Իսակովի պողոտայում միմյանց են բախվել «Մերսեդեսն» ու «Օփելը». վիրավոր վարորդներից մեկի վիճակը ծանր է. Shamshyan.com
Այսօր՝ հունիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 15:00-ի սահմաններում Իսկակովի պողոտայում բախվել են Երևանի բնակիչ, 20-ամյա Ալբերտ Մելքոնյանի վարած Mercedes մակնիշի 70 XX 010 համարանիշի և Երևանի բնակիչ, 27-ամյա Հովսեփ Սարգսյանի վարած Opel մակնիշի 35 TQ 934 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Աստղիկ բժշկական կենտրոն, իսկ Mercedes-ի վարորդը՝ Էրեբունի բժշկական կենտրոն: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:










