Իսրայելի ափերի մոտ օտարերկրյա նավի վրա հրդեհ է բռնկվել

12:22 • 09.06.19

Իսրայելի իշխանությունները երկրի միջերկրածովյան ափամերձ շրջանում գտնվող օտարերկրյա բեռնատար նավի վրա հրդեհի մասին ահազանգ են ստացել, գրում է Haaretz պարբերականը։

Պարբերականի տվյալներով՝ նավը նավարկելիս է եղել Պանամայի դրոշի ներքո և ծով է դուրս եկել Թուրքիայի Մերսին նավահանգստից։

Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչների խոսքով՝ հրդեհը կարող է հանցավոր բնույթի լինել և կազմակերպվել է անհայտ անձանց կողմից։

Բանակի մամուլի ծառայության համաձայն՝ երկրի ռազմածովային ուժերը ոստիկանության հետ համատեղ «ակտիվորեն հետևում» են միջադեպին։ 

Հրդեհի պատճառած հնարավոր վնասների և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։