Երևանում բախվել են Ֆորդն ու ԶԻԼ-ը. կա վիրավոր

17:37 • 09.06.19

Հունիսի 9-ին, ժամը 10:33-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Սարալանջի փողոցի թիվ 288/11 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Ford Transit մակնիշի (վարորդ՝ Վ.Ն., ծնված 1977 թ.) և ԶԻԼ-4502 մակնիշի (վարորդ՝ Վ.Ա., ծնված 1962 թ.) ավտոմեքենաները. առկա է վառելիքի արտահոսք:

Վ.Ն.-ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: