Նիգերիայում բեռնատարի ու ավտոբուսի բախման հետևանքով 18 մարդ է զոհվել

11:17 • 09.06.19

Նիգերիայի հարավ-արևելքում մարդատար ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել, հաղորդում է pennews.net-ը։

Դեպքը տեղի է ունեցել Օնդո նահանգում։ Ականատեսների խոսքով՝ բեռնատարի վարորդը կորցրել է կառավարումը և բախվել հակառակ ուղղությամբ ընթացող ավտոբուսին։ Բախման հետևանքով երկու փոխադրամիջոցներն այրվել են, իսկ ավտոբուսի բոլոր ուղևորները՝ զոհվել։

Ոստիկանության տվյալներով՝ ավտոբուսի և բեռնատարի վարորդները դեպքի վայրից փախուստի են դիմել։

Հայտնի է, որ Նիգերիայում մահվան ելքով ավտոճանապարհային պատահարները հաճախակի բնույթ են կրում։ Պատճառը վատ և ծանրաբեռնված ճանապարհներն են։