Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ԿոնԻՖԱ-ի կազմակերպմանը մասնակցած երիտասարդ կամավորականների հետ

17:26 • 09.06.19

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին հանդիպում է ունեցել Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի Եվրոպայի առաջնության(ԿոնԻՖԱ) կազմակերպչական աշխատանքներին ակտիվորեն մասնակցած երիտասարդ կամավորականների հետ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

Նախագահը երախտագիտություն է հայտնել նրանց այս օրերին իրականացրած քրտնաջան ու բարեխիղճ աշխատանքի համար եւ մաղթել հաջողություններ ու ամենայն բարիք։