Կասկածի տեղիք տվող որոշակի բան ասացին, որը մենք կստուգենք. ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալն Աբովյանում է (տեսանյութ)
Նկատի ունենալով, որ ոստիկանությունը հասարակական կարգի պահպանման պրոցես է իրականացնում, մենք ուղղակի ստուգում ենք մեր ծառայությունը և հանձնաժողովի նախագահներից փորձում ենք տեղեկանալ, թե արդյոք կան խնդիրներ, որոնք կարող են անդրադառնալ ընտրությունների արդյունքների վրա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արման Սարգսյան՝ ներկայացնելով Աբովյան այցի իրենց նպատակը:
«Մինչ այս պահը բոլորն ասում են, որ նորմալ ընթանում են ընտրությունները, ինչ-որ մտահոգության, կասկածի տեղիք տվող բան ասացին, որը մենք կստուգենք»,-ասաց նա և նշեց, որ այստեղ են, որ որևէ բացասական երևույթ չստվերի ընտրությունների բնականոն ընթացքը:
«Յուրաքանչյուր ահազանգի սահմանված կարգով ընթացք է տրվում, ամեն ինչ ստուգվում է, արդյունքների մասին կտեղեկանաք»,-հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:










