Մակրոնի և Թրամփի՝ Սպիտակ տան առաջ տնկած կաղնին չորացել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Սպիտակ տան առաջ գտնվող խոտածածկում տնկած կաղնին չի կարողացել արմատներ գցել և չորացել է, գրում է Le Figaro-ն։
Հաղորդվում է, որ ծառը տուժել է ԱՄՆ տեղափոխվելու ժամանակ ֆիտոսանիտարական երկար կարանտինի պատճառով։ Ենթադրվում է, որ հենց այդ պատճառով ծառը չի կարողացել հողում արմատներ գցել։
Հիշեցնենք, որ Մակրոնը տիկնոջ՝ Բրիժիթ Մակրոնի հետ Սպիտակ տուն էր այցելել 2018թ․-ի ապրիլի 23-ին։ Ղեկավարների հանդիպումը նվիրված էր ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ 250-ամյակին։
Մակրոնը Ֆրանսիայի հյուսիսից, որտեղ 1944թ․-ին ամերիկացի զինվորներ են զոհվել, երիտասարդ կաղնի էր բերել, որը նախագահները տնկել էին երկու երկրների առաջին տիկնանց ներկայությամբ։










