Կոլումբիայի հետ սահմանը բացելուց հետո մեկ օրում 18 000 մարդ լքել է Վենեսուելան
Վենեսուելայի առնվազն 18 000 քաղաքացի Կոլումբիայի հետ սահմանի բացվելուց ի վեր այդ երկրի տարածքով լքել է հայրենիքը, գրում է korrespondent.net-ը՝ Կոլումբիայի ներգաղթի ծառայությանը հղումով։
«Շուրջ 18 000 մարդ Վենեսուելայից Նորտե դե Սանտանդեր շրջան է եկել Նիկոլաս Մադուրոյի՝ Տաչիրա նահանգի հատվածում սահմանը բացելու մասին հայտարարությունից հետո»,- ասված է հաղորդման մեջ։
Նշվում է, որ Կոլումբիայի և Վենեսուելայի սահմանին իրավիճակը կայուն է։
Հիշեցնենք, որ հունիսի հունիսի 8-ին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հրամայել էր բացել Կոլումբիայի հետ փետրվարին փակված սահմանը։
Փետրվարին Մադուրոն փակել էր Բրազիլիայի և Կոլումբիայի հետ սահմանային բանից հետո, երբ ընդդիմությունը հայտնել էր այդ երկրների տարածքով ԱՄՆ-ից ուղարկված հումանիտար օգնությունը Վենեսուելա հասցնելու մտադրության մասին։










