Աբովյանի քաղաքապետը վերընտրվել է՝ առաջ անցնելով ՔՊ թեկնածուից. ԿԸՀ-ն տվյալներ է հրապարակել

00:49 • 10.06.19

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է այսօր Հանրապետության մի շարք համայնքներում կայացած ընտրությունների նախնական արդյունքները:

Ըստ այդմ՝ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ  Վահագն Գևորգյանը՝ ստանալով 8 453 քվե:

Նրա հիմնական մրցակից , իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Գրիգոր Գուլյանը նրան զիջել է 395 քվեով՝ ստանալով 8 058 ձայն:

Մյուս թեկնածուների միջև ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

Գրիգորյան Սասուն-731 քվե

Ղազարյան Արթուր-139 քվե

Մկրտչյան Մանուկ- 435 քվե