ԱՄԷ-ում շուրջ 200 մարդ թունավորվել է ծորակի ջրից
Արաբական Միացյալ Էմիրությունների Աջման քաղաքի բնակելի թաղամասերից մեկում շուրջ 200 մարդ է թունավորվել ծորակի ջրից: Նրանք բոլորը դիմել են բժիշկների օգնությանը` թունավորման նախանշաններով: Այս մասին տեղեկացնում է Ria Novosti-ն:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ բժիշկների օգնության կարիքն է ունեցել 190 մարդ: 7 մարդ հոսպիտալացվել է, նրանց վիճակը գնահատվում է կայուն: Ներկայումս կոմունալ ծառայությունների աշխատակիցներն ստուգում և ախտահանում են թաղամասի բոլոր ջրատար խողովակներն ու բաքերը:
Միջադեպի նախօրեին բնակիչները դժգոհել էին ջրի որակից` նշելով, որ այն տարօրինակ գույն և հոտ ունի:










