Իռլանդիայում շուրջ 1800 կիսամերկ կին մասնակցել է քաղցկեղի դեմ պայքարին նվիրված բարեգործական ակցիային (լուսանկարներ)
Իռլանդիայում շուրջ 1800 կիսամերկ կին մասնակցել է քաղցկեղի դեմ պայքարի համար Strip and Drip բարեգործակական ակցիային, որի շրջանակում նրանք լողացել են ծովում, հաղորդում է Irish Times-ը:
Բարեգործական ակցիային միացել են ինչպես քաղցկեղը հաղթահարած, այնպես էլ այդ հիվանդության դեմ պայքարող կանայք: Նրանց աջակցելու են եկել բազմաթիվ հարազատներ ու ընկերներ:
Ակցիայի շնորհիվ կազմակերպությունը 700 000 եվրո գումար է հանգանակել, որը կուղղվի երեխաների քաղցկեղի բուժմանը:
Տեղի բնակչուhի Ջեքի Քավանան ակցիային մասնակցելու համար փախել է հիվանդանոցից, որտեղ հաջորդ շաբաթ նշանակված է նրա վիրահատությունը:
«Ընկերոջս մոտ նույնպես քաղցկեղ են ախտորոշել: Մենք այստեղ ենք, որպեսզի պատմենք այս սարսափելի հիվանդության մասին և ցույց տանք, թե որքան տարբեր կարող է այն լինել»,- ասել է իռլանդուհին:
Լողափին հավաքված կանանցից շատերը ցույց են տվել վիրահատություններից մնացած սպիները: Բարեգործական ակցիայի մեկ այլ մասնակցի խոսքով՝ կանայք մերկացել են հանուն սարսափելի ախտորոշման վրա ուշադրություն հրավիրելու:
«Այս ամենը մերկ մարմինների համար չէ, մենք գումար ենք հավաքում խիստ կարևոր նպատակների համար: Այստեղ ամեն տարիքի կանայք կան, քաղցկեղը մեզնից յուրաքանչյուրին է վերաբերում»,- ասել է կինը:














