Չինաստանում ածխահանքի փլուզման հետևանքով 9 մարդ է զոհվել

10:09 • 10.06.19

Չինաստանի հյուսիս-արևելյան Ցզիլին նահանգում հանքի փլուզման հետևանքով 9 մարդ է զոհվել, 10-ը տուժել են, գրում է News18.com-ը:

Փլուզումը տեղի է ունեցել «Լունցզյապու» ընկերության ածխահանքում՝ տեղի ժամանակով ժամը 20:00-ի սահմաններում: Պատճառը 2,3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժն է եղել: Փլուզման հետևանքով հանքափորներն արգելափակվել են գետնի տակ: 

Միջադեպի մասին հայտնի դառնալուն պես տեղի իշխանությունները որոնողափրկարարական աշխատանքներ են ձեռնարկել, որոնք ներկա պահի դրությամբ արդեն ավարտվել են: Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել:

Հաղորդվում է նաև, որ բոլոր տուժածները հիվանդանոց են տեղափոխվել, որտեղ նրանց համապատասխան բուժօգնություն կցուցաբերեն: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: