Դալասում վերամբարձ կռունկն ընկել է 5-հարկանի բազմաբնակարան շենքի վրա, 1 մարդ մահացել է, 7-ը՝ վիրավորվել (լուսանկարներ, տեսանյութ)

10:19 • 10.06.19

ԱՄՆ Տեխաս նահանգի Դալաս քաղաքում կիրակի վերամբարձ կռունկն ընկել է 5-հարկանի բազմաբնակարան շենքի վրա: Միջադեպի հետևանքով 1 մարդ մահացել է, 7-ը՝ ստացել վնասվածքներ, հայտնում է Associated Press-ը:

Քաղաքի հրշեջ-փրկարարական ծառայության ներկայացուցչի համաձայն՝ մահացած անձը կին է, որը միջադեպի ժամանակ գտնվել է շենքի ներսում:

Վիրավորներից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են, 3-ը՝ ծանր:  

Նշվում է, որ կռունկի ընկնելու հստակ պատճառը հայտնի չէ, սակայն հավանաբար դրան նպաստել է ուժեղ քամին: