Երևանում` Սարալանջի նորակառույց ճանապարհին, բախվել են Lexus-ը, Nissan-ն ու BYD-ը. կա տուժած. Shamshyan.com

18:07 • 10.06.19

Հունիսի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16:00-ի սահմաններում Սարալանջի նորակառույց ճանապարհին բախվել են Lexus մակնիշի 80 GG 505 համարանիշի, Nissan մակնիշի 36 AԼ 895 համարանիշի և BYD մակնիշի 34 OP 847 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Սլավմեդ» բժշկական կենտրոն, որտեղ բուժօգնություն ստանալուց հետո մեկնել է տուն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորր ինքնությունը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: