Ռուսաստանում ձկնորսները հայտնաբերել են նախկին քաղաքապետի դին

16:35 • 10.06.19

Ռուսաստանի Դաշնության Սախալինի մարզում ձկնորսները հայտնաբերել են Շախտյորսկ բնակավայրի նախկին քաղաքապետ Վլադիմիր Խապալովի դին, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Հայտնի է, որ նախկին քաղաքապետի հագին փրկարար բաճկոն է եղել, իսկ մարմինը գտնվել է նավակից ոչ հեռու:

Նախնական վարկածով՝ մարմնի վրա բռնության հետքեր չկան: Չի բացառվում սրտի կաթվածի վարկածը: Խապալովի դին դիահերձման է ուղարկվել:

Խապալովը հեռացվել է քաղաքապետի պաշտոնից 2010թ.-ին՝ տարեց կնոջը ծեծելու պատճառով: Վաթսունիննամյա թոշակառու կինը, որը պահպանելիս է եղել քաղաքապետարանի շենքը, միանգամից չի բացել դուռը: Խապալովը, ներս մտնելով, մեղադրել է կնոջն աշխատավայրում քնելու համար և ծեծի ենթարկել վերջինիս: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի արդյունքում քաղաքապետը 4 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել: