Պատմության մեջ առաջին անգամ «России РБК», «Коммерсант» և «Ведомости» պարբերականները լույս կտեսնեն միևնույն շապիկով` ի պաշտպանություն լրագրող Իվան Գոլունովի

01:03 • 10.06.19

Երկուշաբթի օրը «России РБК», «Коммерсант» և «Ведомости» հայտնի պարբերականները պատմության մեջ առաջին անգամ լույս կտեսնեն միևնույն շապիկով` ի պաշտպանություն «Մեդուզա» պարբերականի հետաքննող լրագրող Իվան Գոլունովի, որի նկատմամբ կիրառվել է տնային կալանք` թմրամիջոցներ վաճառելու կասկածանքով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Պարբերականների շապիկին գրված կլինի «Ես/Մենք Իվան Գոլունովն» ենք: Լրագրողը ձերբակալվել էր Մոսկվայում` հունիսի 6-ին: Հունիսի 8-ին շտապօգնություն էր ժամանել ոստիկանության բաժանմունք, որտեղ պահվում էր Գոլունովը։ Բժիշկը կողոսկրերի կոտրվածք և գլխուղեղի ցնցում էր ախտորոշել:

Գոլունովը հիվանդանոց էր տեղափոխվել զննման, որտեղից ուղևորվել էր դատարան։ Մոսկովյան դատարանը հրաժարվել էր բավարարել քննիչների միջնորդությունը՝ լրագրողին կալանավորելու վերաբերյալ։ Տնային կալանքը նախատեսված է մինչև օգոստոսի 7-ը: Գոլունովին սպառնում 10-20 տարի ազատազրկում` թմրամիջոցների «մեծամասշտաբ» շրջանառության մեղադրանքով։