Հնդկաստանում մրցակից կուսակցությունների անդամների միջև զինված բախումներ են տեղի ունեցել, կան զոհեր
Հնդկաստանում մրցակցող քաղաքական ուժերի համախոհների միջև զինված բախումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել, գրում է Straits Times-ը:
Տեղի պաշտոնյաների խոսքով՝ բախումները տեղի են ունեցել իշխող «Հնդկական ազգային կոնգրես» կուսակցության և Հնդկաստանի ժողովրդական կուսակցության անդամների միջև:
Թեժ բախումները տեղի են ունեցել Արևմտյան Բենգալիա նահանգի վարչական կենտրոն Կալկաթայից 73 կմ դեպի արևելք:
Հաղորդվում է, որ իշխող կուսակցության ներկայացուցիչները փորձել են շրջանի հասարակական վայրերից հավաքել Ժողովրդական կուսակցության դրոշները, ինչն էլ բախումների պատճառ է դարձել:










