Թեհրանը Մոսկվայից С-400 զենիթահրթիռային համալիրներ չի խնդրել. Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ

13:22 • 10.06.19

Թեհրանը Մոսկվայից С-400 զենիթահրթիռային համալիրներ չի խնդրել: Ինչպես նշում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է երկրի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին:

«Մենք Ռուսաստանին С-400-ի ձեռքբերման վերաբերյալ հարցում չենք հղել, այժմ այդ համալիրները մեզ անհրաժեշտ չեն, մեր գիտնականները սեփական համակարգերն են ստեղծել, որոնք չեն զիջում ռուսականներին»,- ասել է Մուսավին:

Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը գործակալության հետ զրույցում հայտարարել էր, որ Իրանից С-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման վերաբերյալ հարցում չեն ստացել:

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին Իրանը ներկայացրել էր հակաօդային պաշտպանության իր համակարգը, որն ունակ է մի քանի թիրախ խոցել սեփական արտադրության «Սայյադ-3» հրթիռներով: