Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհին վրաերթի հետևանքով 60-ամյա կին է մահացել
Հունիսի 7-ին, ժամը 19.40-ի սահմաններում, «ԳԱԶ-32212» մակնիշի ավտոմեքենայի 30-ամյա վարորդը Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 40-րդ կմ-ին վրաերթի էր ենթարկել 60-ամյա Գոհար Մուրադյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Հունիսի 8-ին, ժամը 04.30-ին, Գ. Մուրադյանը հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն:










