Թուրքիայում նավ է խորտակվել, կան զոհեր

12:17 • 10.06.19

Մարմարա ծովի ավազանում՝ Թուրքիայի Բուրսա շրջանում նավ է խորտակվել, ինչի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, 2 մարդ է խեղդվել, գրում են թուրքական լրատվամիջոցները:

Լրատվամիջոցների տվյալների համաձայն՝ Թուրքիայի առափնյա անվտանգության ծառայությունը փրկել է 8 մարդու, որոնց թվում օտարերկրացիներ են եղել:

Նավի խորտակման պատճառների մասին չի հաղորդվում: Ներկա պահին որոնվում են խորտակվածների մարմինները: