Սպանդարյան համայնքի ղեկավարի պաշտոնում վերընտրվել է գործող գյուղապետը. ՔՊ աջակցությունն ստացած թեկնածուն պարտվել է

01:19 • 10.06.19

 

Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում համայնքի ղեկավար է ընտրվել գործող համայնքապետ Ավետիք Մխիթարյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ նրա օգտին քվեարկել է 384 քաղաքացի:

Նրա մրցակից, անկուսակցական Սայադ Ալմաստյանը, ում, ըստ մամուլի հրապարակումների, սատարում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ստացել է 234 քվե:

Այս համայնքում ընտրությանը մասնակցել է 1 159 ընտրողներից 628-ը: