Յակուտիայում թոշակառուն սպանել է հարևանի ընտանիքին` ամուսնուն, հղի կնոջն ու 14-ամյա աղջկան, ապա ինքնասպան եղել
Յակուտիայի Ներյունգրինսկի շրջանում 30-ամյա տղամարդը եռակի սպանություն է գործել, որից հետո ինքնասպան է եղել: Նա կոնֆլիկտ է ունեցել հարևանների հետ, ինչի հետևանքով սպանել է 38-ամյա տղամարդուն, նրա 39-ամյա հղի կնոջն ու 14-ամյա աղջկան: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Հաղորդագրության հիման վրա դեպքի վայր ժամանած ոստիկանները փորձել են ձերբակալել մարդասպանին, սակայն վերջինս ինքնասպանություն է գործել`մինչ այդ մի քանի կրակոց արձակելով իրավապահ մարմինների աշխատակիցների ուղղությամբ: Վերջում նա կրակել է ինքն իրեն` գիտակցելով, որ արգելափակման մեջ է: Ոստիկանության աշխատակիցներից որևէ մեկը չի տուժել:










