Եգիպտոսը փորձում է Christie's-ի աճուրդից հանել Թութանհամոնի կիսանդրին

04:16 • 11.06.19

Կահիրեն դիվանագիտական ջանքեր է գործադրում վաճառքից հանել Christie's աճուրդի տանը ներկայացված հին եգիպտական արվեստի գործերից մեկը՝ Թութանհամոն փարավոնի արձանի քարե գլուխը, հաղորդում է ТАСС-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Թութանհամոն փարավոնի կիսանդրին աճուրդի է հանվելու հուլիսի 4-ին: Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը Լոնդոնում իրենց դեսպանատան միջոցով դիմել են աճուրդի տանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ կանխելու արվեստի նմուշի վաճառքը, ինչպես նաև խնդրել են ներկայացնել արձանի սեփականությունը հաստատող փաստաթղթեր:

Նշվում է, որ Եգիպտոսը մտադիր է, իր երկրի օրենքների համաձայն, ձեռքբերել այդ արձանի նկատմամբ սեփականությունը: Կահիրեն նաև ցանկանում է վաճառքից հանել արվեստի այդ գործը և վերադարձնել Եգիպտոս: