Ֆրանսիական բանտում կալանավորներից մեկը պատանդներ է վերցրել
Ֆրանսիական բանտում պատանդներ են վերցվել: Ինչպես փոխանցում է gazeta.ru-ն՝ հղում անելով ֆրանսիական հեռուստաալիքին, երկար ժամկետով պատիժ գրող կալանավորներից մեկը տեսուչների է պատանդ վերցրել:
Միջադեպը տեղի է ունեցել Օրն վարչական շրջանի Կոնդե սյուր Սարտ բանտում: Հեռուստաալիքի տվյալներով՝ արդարադատության նախարարությունում ճգնաժամային խումբ է ստեղծվել՝ կապված բանտում տեղի ունեցող իրադարձությունների հետ:
Նշվում է, որ միջադեպը շարունակվում է: Դեպքի վայրից ստացված տեղեկությունների համաձայն՝ բանտարկյալը երկու մարդու է պատանդ վերցրել:










