Մինչև +55 աստիճան. Սաուդյան Արաբիայում սաստիկ շոգեր են (տեսանյութ)
Սաուդյան Արաբիայում սաստիկ շոգեր են: Ինչպես նշում է ria.ru-ն՝ տեղի օդերևութաբաններին հղումով, երկրի արևելյան շրջաններում ցերեկը ստվերում օդի ջերմաստիճանը +50 աստիճանի է հասնում:
«Ջերմաստիճանի սյունն արևի տակ ցերեկը +53 աստիճանի է հասնում, իսկ արևելյան շրջաններում՝ ստվերի պայմաններում, +50 աստիճան է»,- հայտնել է օդերևութաբան Հասան Քարանին:
Համացանցի սաուդցի օգտատերերը սոցկայքերում լուսանկարներ և տեսանյութեր են տեղադրում, որոնցում երևում է՝ ինչպես են ցերեկը փողոցի էլեկտրոնային էկրանները +55 աստիճան ցույց տալիս:










