Մալիում զինված անձինք հարձակվել են գյուղերից մեկի վրա և մոտ 100 մարդ սպանել
Մալիում անհայտ զինված անձինք հարձակվել են գյուղերից մեկի վրա և սպանել դոգոն ցեղի առնվազն 95 բնակչի: Երկրի կառավարությունը հաստատել է տեղեկությունը, հաղորդում է НСН-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ զինված հանցագործները բնակիչներին կոտորելուց հետո այրել են գյուղը: Նշվում է, որ ավելի քան 20 մարդու հաջողվել է փրկվել, նրանք փախել են գյուղից:
Դոգոններն ապրում են Մալիի հարավ-արևելքում, ընդհանուր առմամբ՝ 800 հազար մարդ: Նրանք հիմնականում հարում են մահմեդական կրոնին, միայն 10 տոկոսը քրիստոնյաներ և կաթոլիկներ են:










