Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները վաղը կհանդիպեն Գաբալայում

13:28 • 11.06.19
Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները վաղը կհանդիպեն Գաբալայում

Հունիսի 12-ին Ադրբեջանի Գաբալա քաղաքում տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը, հայտնում է minval.az-ը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը հղումով:

Զաքիր Հասանովի, Հուլուսի Աքարի ու Լևան Իզորիայի հանդիպման ընթացքում տեղի կունենա եռակողմ ձևաչափով համագործակցության զարգացման հեռանկարի, տարածաշրջանային նախագծերի անվտանգության ապահովման ու մի շարք այլ հարցերի շուրջ կարծիքների փոխանակում: