Հռոմում թարմացրել են զբոսաշրջիկների համար նախատեսված սահմանափակումների ցանկը
Իտալիայի մայրաքաղաքի քաղաքային խորհուրդը թարմացրել և ընդլայնել է զբոսաշրջիկների համար նախատեսված սահմանափակումների ցանկը, որոնց մի մասը, ի դեպ, սահմանվել են դեռ 1947 թվականին, հաղորդում է РИА Новости-ն:
Ըստ աղբյուրի՝ Հռոմի իշխանություններն արգելել են տղամարդկանց քայլել առանց շապիկի, ինչպես նաև «սիրո կողպեքներ» կախել կամուրջի վրա:
Բացի այդ, արգելվել է կերակուր ուտել հայտնի զբոսաշրջային վայրերի մոտ, ինչպիսին է, օրինակ, Տրեվի շատրվանը:
Հռոմի իշխանությունը զգուշացրել է, որ խոշոր տուգանքներ կսահմանվեն այն զբոսաշրջիկների նկատմամբ, որոնք կլողան քաղաքային շատրվաններում: Իսկ Իսպանական աստիճանին այլևս չի թույլատրվի քսել ճամպրուկների անիվները, զբոսաշրջիկները ստիպված կլինեն դրանք ձեռքով տանել:
Նշված բոլոր կաննոների խախտման համար սահմանվել է մինչև 450 եվրո տուգանք:










