Մոսկվայում ձերբակալել են Մարինա Գևորգյանին պատկանող «Սնոբ» պարբերականի խմբագրությունը տակնուվրա անելու համար կասկածվող անձին

15:05 • 11.06.19

Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է 24-ամյա երիտասարդի, որը կասկածվում է «Սնոբ» նախագծի խմբագրությունն ավերելու համար, գրում է meduza.io-ն:

Հաղորդվում է, որ կասկածյալը Յակով Տոլկաչովն է:

«Սնոբ»-ի խմբագրությունում ավերածությունից հետո ոստիկանությունը քրեական գործ է հարուցել գողության մեղադրանքով. նշվում է, որ կասկածյալը գրասենյակից իրեր է գողացել: Ըստ ոստիկանության՝ վնասը գնահատվել է 90 000 ռուբլի: 

Լույս հունիսի 10-ին Մոսկվայում «Սնոբ»-ի խմբագրություն էր ներխուժել անհայտ տղամարդ, որի գլխավոր տնօրենն է Մարինա Գևորգյանը, և տակնուվրա արել ամենը՝ գետնին տապալելով կահույքն ու համակարգիչները: Ինչպես պատմել է հրատարակության գլխավոր խմբագիր Քսենյա Չուդինովան, հանցագործը տարել է մոնոբլոկ և նոութբուք:

«Նոութբուքը նա նվիրել է փողոցում ինչ-որ աղջիկների, իսկ մոնոբլոկը դեն է նետել»,-ասել է նա: