Շվեդիայում անհայտ անձը սպառնացել է պայթեցնել Մալմյոյի կենտրոնական կայարանը

04:41 • 11.06.19

Շվեդիայում ոստիկանները մի տղամարդու են ձերբակալել, որը սպառնացել է պայթեցնել Մալմյո քաղաքի կենտրոնական կայարանը, հաղորդում է Газета-ն:

Ըստ աղբյուրի՝ ձերբակալվածի ձեռքին երկու պայուսակ է եղել: Նա բղավել է, որ դրանց մեջ ռումբ և զենք կա: Իրավապահները ստիպված են եղել կրակ բացել տղամարդու ուղղությամբ, ինչի հետևանքով նա երկու ոտքից վիրավորվել է:

Պայուսակներում իրավապահները հայտնաբերել են միայն տարբեր փաստաթղթեր, որոնք ապացուցում են նրա ինքնությունը: Ռումբ կամ զենք պայուսակում չի եղել:

Նշվում է, որ ոստիկանները փորձում են պարզել տղամարդու ինքնությունը և այդ նպատակով համագործակցում են այլ երկրների գործընկերների հետ: