Օդեսայի հոգեբուժական հիվանդանոցում հրդեհ է բռնկվել. 6 հոգի մահացել է (թարմացված)

02:40 • 11.06.19

04.08

Օդեսայի հոգեբուժական հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի: Նշվում է, որ հրդեհից հետո հոսպիտալացված հիվանդներից 2-ը ևս մահացել են, մյուսների վիճակը շարունակում է ծանր մնալ: Այս պահին հիվանդանոցում 4 տուժած կա:

02.40

Օդեսայի Վորոբյով փողոցում գտնվող հոգեբուժական հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով 4 մարդ է մահացել, հաղորդում է Корреспондент-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ մահացել են բուժքույրը և 3 հիվանդ: Հրդեհի հետևանքով ևս 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակը գնահատվում է ծանր:

Ընդհանուր առմամբ, հոգեբուժարանի շենքից տարհանվել է 15 մարդ:

Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջ-փրկարարներ, որոնց հաջողվել է մարել հրդեհը: