ԱՄՆ-ում ուսուցանող թուրք ռազմական օդաչուներին արգելվել է թռիչքներ իրականացնել F-35 կործանիչներով

05:50 • 11.06.19

ԱՄՆ Արիզոնա նահանգում պատրաստություն անցնող թուրք ռազմական օդաչուները այլևս չեն մասնակցում F-35 կործանիչներով իրականացվող թռիչքներին: Այդ մասին РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Պենտագոնի ներկայացուցչին:

«Նախարարությունը տեղյակ է, որ թուրք օդաչուները թռիչքներ չեն իրականացնում...», - ասել է Պենտագոնի խոսնակ Մայք Էնդրյուսը՝ հավելելով. «Եթե Թուրքիան չփոխի իր քաղաքականությունը, մենք ստիպված կլինենք Թուրքիային հեռացնել F-35-ի ծրագրից»:

Ավելի վաղ, Պենտագոնի ղեկավար Պատրիկ Շանահանն իր թուրք գործընկերոջը՝ Հուլուսի Աքարին տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ում F-35 կործանիչների համար պատրաստություն անցնող ռազմական օդաչուները պետք է լքեն երկիրը մինչև հուլիսի 31-ը:

Այդ որոշումն ընդունվել է ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ընթացող բանակցությունների ֆոնին: Վաշինգտոնն ամեն գնով փորձում է համոզել Անկարային հրաժարվել ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումից: