ՃՏՊ` Նալբանդյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում

05:00 • 12.06.19

Հունիսի 11-ին, ժամը 15:41-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶ-3110» (վարորդ՝ Ռ.Չ.) և «Toyota Camry» (վարորդ՝ Ռ.Հ.) մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և ճանապարհին թափված վառելիքը ծածկել հողով: Տուժածներ չկան: