Բարի Ալիբասովի որդին լավ լուր է հայտնել հոր առողջական վիճակի մասին
ՌԴ հայտնի երաժշտական պրոդյուսեր, երաժիշտ Բարի Ալիբասովի որդին՝ Բարի Ալիբասով կրտսերը, «360» հեռուստաալիքին հայտնել է, որ հոր հիշողությունը սկսել է վերականգնվել:
Նրա խոսքով՝ այսօր հայրը ճանաչել է իրեն: Երաժշտի որդին հավելել է, որ հունիսի 14-ին Ալիբասովը գաստրոսկոպիկ հետազոտություն կանցնի՝ բացառելու նրա մոտ ներքին արնահոսության առկայությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երաժիշտն ուշքի է եկել, հարցրել իր կատվի մասին և կրկին կորցրել գիտակցությունը:
Հիշեցնենք, որ 71-ամյա Բարի Ալիբասովը շփոթել է հյութն ու խողովակներ մաքրելու հեղուկը` ստանալով ստամոքսի 4-րդ կարգի այրվածքներ: Նրա բժիշկը` Վիկտոր Շիլովը, հայտնել է, որ քիմիական նյութը ներթափանցել է օրգանի գրեթե բոլոր հյուսվածքները:










