Ֆիլիպիններում տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է կինն ուղևորների աչքի առաջ ծեծում իրեն դավաճանած ամուսնուն (տեսանյութ)

20:23 • 12.06.19

Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում կինը հայտնաբերել է, որ ամուսինը, որն ավտոբուսի վարորդ է աշխատում, դավաճանում է իրեն: Նա կատաղի կերպով ավտոբուս է ներխուժել վարորդի դռնից՝ հարվածներ տեղալով վերջինիս վրա, իսկ այդ ընթացքում ամուսնու սիրուհին մեկ այլ դռնից դուրս է վազել՝ խույս տալով առճակատումից, գրում է Daily Mail-ը:

Ավտոբուսի ուղևորներից մեկի կողմից արված կադրերում լսվում է, թե ինչպես է բարկացած կինը բղավում. «Դու ինձանից 12 երեխա ունես, ինչպե՞ս ես համարձակվում մի կնոջ պատճառով կործանել ընտանիքդ»:

Ուղևորներից մի քանիսն աջակցել են կնոջը՝ ենթադրելով, որ նախկինում նա կասկածներ է ունեցել և այժմ վերջապես բացահայտել է ամուսնու դավաճանությունը: Նրանք խղճահարություն չեն տածել վարորդի նկատմամբ: «Նա արժանի է դրան, բացի այդ՝ նրա պատճառով մենք ուշացանք աշխատանքից»,- ասել է ուղևորներից մեկը: