Ֆրանսիական բանտում կալանավորներից մեկը պատանդ է վերցրել երկու մարդու. նոր մանրամասներ

01:51 • 12.06.19

Ֆրանսիայի Օրն վարչական շրջանի Կոնդե սյուր Սարտ բանտում կալանավորներից մեկը շարունակում է պատանդ պահել երկու մարդու: Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, նրանցից մեկը բանտի փորձառու հսկիչներից մեկն է, մյուսը դեռևս աշխատակից չէ և միայն փորձաշրջան է անցնում:

Կալանավորը դատապարտված է երկարաժամկետ և հայտնի է իր փոփոխական պահվածքով: Նախկինում նա նման քայլի դիմել է, ինչի հետևանքով էլ տեղափոխվել է Կոնդե սյուր Սարտ բանտ: Կալանավորն ունի հոգեկան խանգարումներ և բուժվում է:

Հիշեցնենք, որ երկրի արդարադատության նախարարությունում ճգնաժամային խումբ է ստեղծվել՝ կապված բանտում տեղի ունեցող իրադարձությունների հետ: